21:13  ,  30 հունիսի, 2012

Ուիմբլդոն-2012. Ազարենկոն 1/8 եզրափակիչում է

Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Վիկտորյա Ազարենկոն 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել սլովակ Յանա Չեպելովայի նկատմամբ:

Ազարենկոն հաղթեց 1 ժամ 14 րոպեում եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի սերբ Աննա Իվանովիչը, որը 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց գերմանացի Յուլյա Գերգեսին:

Ուիմբլդոն, 3-րդ շրջան

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 6) – Չժեն Ցզե (Չինաստան, 25) - 6:7, 6:2, 9:7

Աննա Իվանովիչ (Սերբիա, 14) – Յուլյա Գերգես (Գերմանիա, 22) - 3:6, 6:3, 6:4

Յանա Չեպելովա (Սլովակիա) – Վիկտորյա Ազարենկո (Բելառուս, 2)- 3:6, 3:6

Յարոսլավա Շվեդովա (Ղազախստան) – Սառա Էրանի (Իտալիա) - 6:0, 6:4

Կլարա Զակոպալովա (Չեխիա) – Ֆրանչեսկա Սկյավոնե (Իտալիա, 24) - 0:6, 4:6

Տամիրա Պաժեկ (Ավստրիա) – Յանինա Վիկմայեր (Բելգիա) - 2:6, 7:6, 7:5.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում