14:34  ,  30 հունիսի, 2012

Գարեթ Բեյլը չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Ուելսի ազգային հավաքականի կիսպաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին:

22-ամյա ֆուտբոլիստը հունիսի 28-ին վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Նրա մոտ դարձյալ բարդացել է նախկին վնասվածքը:

Բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ Բեյլը չի կարող Մեծ Բրիտանիայի հավաքականին օգնել Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում, սակայն կապաքինվի մինչեւ Անգլիայի նոր առաջնության մեկնարկը, գրում է The Telegraph-ը:

Հիշեցնենք որ Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանա հունիսի 27-ին օգոստոսի 13-ը, իսկ Անգլիայի առաջնությունը կմեկնարկի խաղերի ավարտից մեկ շաբաթ անց: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով