12:40  ,  30 հունիսի, 2012

Լուսիոն հեռացավ «Ինտերից»

Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Լուսիոն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրն իտալական «Ինտերի» հետ եւ առաջիկայում կտեղափոխվի այլ ակումբ:

34-ամյա բրազիլացին 2011 թվականին երեք տարվա պայմանագիր էր կնքել «Ինտերի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Իտալական ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Լուսիոն 2009 թվականին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Ինտեր»: Միլանյան ակումբի կազմում անցկացրել է 136 հանդիպում եւ դարձել է հինգ գոլի հեղինակ: Նա «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: 

Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը թուրքական «Ֆենեբահչեն» է:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով