12:31  ,  30 հունիսի, 2012

Լոնդոն-2012. ամերիկացիների հերթական կորուստը

NBA-ի նորընծա չեմպիոն «Մայամիի» եւ բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Կրիս Բոշը չի մասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

28-ամյա բակետբոլիստն Օլիմպիական խաղերը բաց կթողնի NBA-ի փյել-օֆֆում ստացած մկանային վնասվածքի պատճառով:

«Դա լուրջ վնասվածք է: Կրիսին ժամանակ է հարկավոր ապաքինվելու համար: Եթե հիմա չսկսենք բուժումը, վնասվածքը կարող է քրոնիկ դառնալ: Միանշանակ, նա բաց կթողնի Օլիմպիական խաղերը, սակայն կնախապատրաստվի NBA-ի նոր մրցաշրջանին»,- Կրիս Բոշի գործակալ Հենրի Թոմասի խոսքը փոխանցում է USA Today-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքի հետեւանքով Օլիմպիական խաղերին չի մասնակցի նաեւ «Մայամիի» եւ ԱՄՆ-ի հավաքականի առաջատար պաշտպան Դուեյն Ուեյդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով