14:33  ,  7 հունիսի, 2016

Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն Իրան ձախողվել է ադրբեջանցի երկրպագուների պատճառով

Երեւանի «Փյունիկի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն իրանական «Տրակտոր Սազի» չի կայանա, գրում է Varzesh3.com-ը:

«Տրակտոր Սազիի» մարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն եւս հաստատել է այդ տեղեկությունը: Թավրիզը ներկայացնող թիմի երկրպագուների մի մասը դեմ են արտահայտվել հայ ֆուտբոլիստի տեղափոխությանը, իսկ ակումբի նախագահը որոշել է չհակադարձել նրանց: Իրանում «Տրակտոր Սազին» ունի բազմաթիվ ադրբեջանցի երկրպագուներ:

Նախօրեին «Տրակտոր Սազիի» կայքը հայտնել էր, որ Վարազդատ Հարոյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: 2008-2009-ը իրանական ակումբում խաղացել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Այս տարվա խաղերից մեկում «Տրակտոր Սազիի» ֆանատներն աչքի են ընկել հակահայկական վանկարկումներով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում