«Բարսելոնան» մտադիր է ամռանը ուժեղացնել պաշտպանությունը, սակայն տրանսֆերների համար կկարողանա հատկացնել միայն 60 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը: Տիտղոսային հովանավոր Qatar Airways-ի հետ բանակցությունների ձախողումից հետո կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը: «Բարսելոնան» ցանկանում էր ավիաընկերությունից ստանալ տարեկան 60 միլիոն եվրո: Դրությունը փրկել է Nike-ի հետ 10 տարվա պայմանագիրը: Առաջիկա երկու մրցաշրջաններում «Բարսելոնան» Nike-ից կստանա տարեկան 105 միլիոն եվրո, իսկ հետո՝ տարեկան 155 միլիոն եվրո:
Հաջորդ մրցաշրջանից թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսիի աշխատավարձը տարեկան 22 միլիոնից կհասնի 42 միլիոնի: Զգալիորեն կբարձրանան նաեւ Նեյմարի եւ Սերխիո Բուսկետսի աշխատավարձերը:
Սպասվում է, որ կատալոնական թիմն ամռանը կվաճառի Խավյեր Մասկերանոյին եւ Դանի Ալվեսին: Տրանսֆերային նպատակներից են պաշտպաններ Էկտոր Բելյերինը («Արսենալ»), Մարկինյոսը (ՊՍԺ) եւ Մաուրիսիո Լեմոսը («Լաս Պալմաս»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում