«Բարսելոնայի» ամառային տրանսֆերային բյուջեն 60 միլիոն եվրո է

19:16   26 մայիսի, 2016

«Բարսելոնան» մտադիր է ամռանը ուժեղացնել պաշտպանությունը, սակայն տրանսֆերների համար կկարողանա հատկացնել միայն 60 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը:  Տիտղոսային հովանավոր Qatar Airways-ի հետ բանակցությունների ձախողումից հետո կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը: «Բարսելոնան» ցանկանում էր ավիաընկերությունից ստանալ տարեկան 60 միլիոն եվրո: Դրությունը փրկել է Nike-ի հետ 10 տարվա պայմանագիրը: Առաջիկա երկու մրցաշրջաններում «Բարսելոնան» Nike-ից կստանա տարեկան 105 միլիոն եվրո, իսկ հետո՝ տարեկան 155 միլիոն եվրո:

Հաջորդ մրցաշրջանից թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսիի աշխատավարձը տարեկան 22 միլիոնից կհասնի 42 միլիոնի: Զգալիորեն կբարձրանան նաեւ Նեյմարի եւ Սերխիո Բուսկետսի աշխատավարձերը:

Սպասվում է, որ կատալոնական թիմն ամռանը կվաճառի Խավյեր Մասկերանոյին եւ Դանի Ալվեսին: Տրանսֆերային նպատակներից են պաշտպաններ Էկտոր Բելյերինը («Արսենալ»), Մարկինյոսը (ՊՍԺ) եւ Մաուրիսիո Լեմոսը («Լաս Պալմաս»):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։