13:05  ,  23 մայիսի, 2016

Հայ լողորդներն օլիմպիական ուղեգիր չեն նվաճել Լոնդոնում

Լոնդոնում ավարտված լողի Եվրոպայի վարկանիշային առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Վահան Մխիթարյանը, Մոնիկա Վասիլյանը եւ Վլադիմիր Մամիկոնյան, որոնց չի հաջողվել նվաճել օլիմպիական ուղեգիր, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

50 մետր ազատ ոճում Վահան Մխիթարյանը ցույց տվեց 23.67 վայրկյան արդյունք եւ 70 լողորդների մեջ զբաղեցրեց 57-րդ տեղը: 50 մետր դելֆին լողաձեւում Մխիթարյանը գրանցեց 26.51 վայրկյան արդյունք եւ 62 մասնակիցների մեջ 60-րդն էր: 100 մետր ազատ ոճում հայ լողորդը 88 մարզիկների մեջ 83-րդն էր (53.12):

Վլադիմիր Մամիկոնյանը 50 մետր ազատ ոճում 66-րդն էր՝ 24.26 վայրկյան արդյունքով, իսկ 100 մետր ազատ ոճում զբաղեցրեց 85-րդ տեղը (53.76):

Մոնիկա Վասիլյանը 50 մետր ազատ ոճում գրանցեց 27.25 վայրկյան արդյունք եւ 62 մասնակիցների մեջ գրավեց 55-րդ տեղը: 200 մետր ազատ ոճում Վասիլյանը 62 մասնակիցների մեջ նախավերջինն էր՝ 2:12.80 արդյունքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում