10:33  ,  23 մայիսի, 2016

Ինչպես է Թուրքիայի հավաքականի մարզիչը փորձում ապացուցել, որ Հարի Քեյնի գոլը խաղից դուրս վիճակից էր (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիխ Թերիմն անգլիացիների դեմ ընկերական խաղում փորձել է չորրորդ մրցավարին ապացուցել, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն իր թիմի դարպասը գրավել է խաղից դուրս վիճակից: Այդ գոլից մոտ 20 րոպե հետո թուրք մասնագետը բջջային հեռախոսը մոտեցրել է չորրորդ մրցավարին եւ նրան ցույց տվել գոլի կրկնապատկերը, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած ընկերական խաղում Անգլիայի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում