09:35  ,  23 մայիսի, 2016

«Օկլահոման» չնկատեց չեմպիոնին, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Օկլահոման» տանը 133:105 հաշվով վստահ հաղթանակ տարավ NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտի» նկատմամբ եւ առաջ անցավ շարքում՝ 2:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Օկլահոմայի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը հավաքեց 33 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Ստիվեն Կարին էր՝ 24 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կիսաեզրափակիչ

«Օկլահոմա» - «Գոլդեն Սթեյտ»՝ 133:105 (34:28, 38:19, 45:33, 16:25)

Շարքի հաշիվը՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում