Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի առաջին խաղում գործող փոխչեմպիոնը «Քլիվլենդը» տանը 115:84 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը հավաքեց 27 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը վաստակեց 24 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:
NBA, կիսաեզրափակիչ
«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 115:84 (33:28, 33:16, 29:23, 20:17)
Շարքի հաշիվը՝ 1:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում