10:20  ,  16 մայիսի, 2016

Հայ ֆուտբոլիստը Ռոնալդինյոյի հետ խաղացել է նույն թիմում (ֆոտո)

«Փյունիկի», «Արարատի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Անդրիկյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում եւ հանդես կգա նորաստեղծ «Լաս Վեգաս Սիթի» ակումբի կազմում: Ակումբի սեփականատերը բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Զիկոյի որդին է:

«ԼասՎեգաս Սիթին» առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է «Մայամի Յունայթեդին»: Լասվեգասցիների կազմում մեկ խաղակես անցկացրել է բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն, իսկ Արտակ Անդրիկյանը հանդես է եկել 90 րոպե: «Մայամի Յունայթեդիի» գոլերից մեկը խփել է Բրազիլայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում