02:13  ,  10 մայիսի, 2016

Մոսկվայում հայ մարտիկի եւս մեկ հաղթանակ թուրք մրցակցի նկատմամբ

Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում անցկացված խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում հայ մարտիկներից Դավիթ Վարդանյանը հաղթանակ է տարել թուրք Մարատ Հասանովի նկատմամբ, հաղորդում է rsport-ը:

Հիշեցնենք, որ նախքան այդ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:

Հաղթանակից հետո Ալբերտ Ազարյանը Արցախի Հանրապետության դրոշը ձեռքին նվաճումը նվիրել է հայ զինվորներին ու դիրքապահներին:

Լուսանկարը՝ armfc-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում