Մադրիդի «Ռեալին» ու «Աթլետիկոյին» 20 հազարական տոմս կտրամադրվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի համար, տեղեկացնում է AS-ը:
Եզրափակիչն անցկացվելու է մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում, որը հյուրընկալում է 80 հազար երկրպագու:
«Ռեալն» ու «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել էին նաեւ 2 տարի առաջ, երբ Արքայական ակումբը Լիսաբոնում 4:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում