22:33  ,  3 մայիսի, 2016

Լրատվամիջոցների ֆուտբոլային մրցաշար. Կիսաեզրափակիչի զույգերը

Հայաստանի լրատվամիջոցների միջեւ անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը եւ հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ, A խմբում գրավելով առաջին տեղը, կիսաեզրափակիչում կհանդիպի «Չորրորդ իշխանությանը», որը B խմբում երկրորդն էր:

B խմբում երրորդ հաղթանակը տարավ Mediamax.am-ը, որը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի «Ավետիսի» հետ:

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ հովանավորը Viva Cell-MTC-ն է:

VivaCell-MTC-2016 Գավաթ, երրորդ տուր

A խումբ    

NEWS.am - ԱԹԱ U-99՝ 23:8

«Երկիր մեդիա» - «Ավետիս»՝ 1:3

B խումբ  

«Չորրորդ իշխանություն» - Mediamax.am՝ 2:9

«Կենտրոն» - «Հայկական ժամանակ»՝ 5:5

Կիսաեզրափակիչ, մայիսի 5-ին

NEWS.am - «Չորրորդ իշխանություն»՝ ժամը 18:00-ին

Mediamax.am - «Ավետիս»՝ 19:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում