20:19  ,  26 ապրիլի, 2016

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը հասել է 28.1 միլիոն ֆունտ ստերլինգի

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի կկազմի 28.1 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Նախորդ տարվա համեմատ մրցանակային հիմնադրամն աճել է 5 տոկոս:

Կանանց եւ տղամարդկանց մենախաղում հաղթողը կստանա 2 միլիոն, եզրափակիչի մասնակիցը 1 միլիոն ֆունտ ստերլինգ:

Զուգախաղի մրցումների հաղթողը կստանա 350 հազար: Խառը զուգախաղի հաղթողը կստանա 100 հազար ֆունտ ստերլինգ:

«Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում