09:08  ,  27 ապրիլի, 2016

Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը (ֆոտո)

Whoscored.com-ը ներկայացրել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագի միջին գնահատականը 7.93 է: Երկրորդ տեղում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի հարձակվող Ռաֆայելը՝ 7.71 միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ եւ դարձել 23 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով