16:25  ,  31 մարտի, 2016

Ալոնսոյին թույլ չեն տվել մասնակցել Բահրեյնի Մեծ մրցանակին

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան «Մաքլարենի» իսպանացի մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին թույլ չի տվել մասնակցել Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակին, գրում է Motorsport-ը:

Ալոնսոն չի կարողացել անցնել բուժզննումը: Ավստրալիայի Մեծ մրցանակում նա վթարի էր ենթարկվել 300 կմ/ժամ արագության ժամանակ: ՖԻԱ-ի հաղորդագրությունում նշվում է, որ իսպանացի ավտոարշավորդը դարձյալ բուժզննում կանցնի նաեւ Չինաստանի Մեծ մրցանակից առաջ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում