21:08  ,  25 մարտի, 2016

Ալեքսանդր Խացկեւիչ. Հայաստանի հավաքականի պաշտպանությունը լավ խաղաց

Ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչը հետխաղյա ասուլիսում անդրադարձավ ընկերական խաղում Հայաստանի հետ ոչ ոքիին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Կխոսեմ իմ թիմի խաղից: Խաղի որակից գոհ չեմ, տեխնիկական խոտանը շատ էր: Հասարակ դրվագներում կորցնում էինք գնդակը եւ վատ էինք պաշտպանությունից անցնում հարձակման: Ամենաշատը դա չգոհացրեց ինձ: 4 օրից ունենք եւս մեկ խաղ, այդ պատճառով շատ փոխարինումներ չարեցինք: Հաջորդ խաղում կլինի ռոտացիա եւ խաղալու հնարավորություն կտանք բոլորին:

Հայաստանի հավաքականում կա ընդգծված առաջատար, որը խաղում է բարձր մակարդակով եւ իր հետեւից տանում թիմին: Մնացածների խաղամակարդակը միջին է, ինչպես մեր թիմում: Ձեր թիմի պաշտպանությունը լավ խաղաց: Այսօր 2 թիմերի պաշտպանությունն էլ ավելի ուժեղ էր, քան հարձակման գիծը»,- նշեց Ալեքսանդր Խացկեւիչը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Դա նաեւ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն էր:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով