16:56  ,  20 մարտի, 2016

Ալոնսո. Բոլիդների անվտանգության շնորհիվ ողջ մնացինք (ֆոտո)

Շատ շնորհակալ եմ բոլիդների անվտանգության համար, ինչի շնորհիվ ողջ մնացի, ասել է «Մաքլարենի» իսպանացի մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Ֆորմուլա-1-ի Ավստրալիայի Մեծ մրցանակի ժամանակ տեղի ունեցած ավտովթարից հետո:

«Ես ինձ լավ եմ զգում: Բայց դեռ պետք է գիտակցեմ տեղի ունեցածը: Շատ մեծ ավտովթար էր: Մեծ հաջողություն է, որ մեր առողջությանը ոչինչ չի սպառնում: Երբեմն մենք մոռանում ենք, որ պայքար ենք մղում 300 կմ արագությամբ, եւ ամեն մի փոքր հպում կարող է ավարտվել մեծ ողբերգությամբ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ բախման հետեւանքով Ֆերնանդո Ալոնսոն («Մաքլարեն») եւ Էստեբան Գուտյերեսը («Հաաս») դուրս էին մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում