17:10  ,  3 մարտի, 2016

Մարկուս Ռեշֆորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացող

Անգլիացի Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստը փետրվարի հանդիպումների արդյունքում, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

18-ամյա հարձակվողը մասնակցել է երկու հանդիպման՝ Եվրոպայի լիգայում դանիական «Միտյուլանդի», Անգլիայի Պրեմյեր լիգայում Լոնդոնի «Արսենալի» դեմ:

Երկու հանդիպումներում էլ Ռեշֆորդը դարձել է դուբլի հեղինակ: «Արսենալի» հետ հաղթական խաղում (3:2) նա կատարել է նաեւ գոլային փոխանցում:

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի լավագույն ռմբարկուն փետրվարին է նշել նորամուտը գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում