Մադրիդի «Ռայո Վալյեկանոյի» ֆուտբոլիստները պատրաստվում են «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղին, հայտնում է ակումբի կայքը:
Իսպանական ակումբի ընդհանուր խմբում մարզվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա» խաղը կկայանա մարտի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:
Հիշեցնենք, որ Պրիմերայի նախորդ տուրում Օզբիլիսն առաջին անգամ հայտավորվել էր «Ռայո Վալյեկանոյի» կազմում, սակայն չմասնակցեց «Բետիսի» դեմ արտագնա հանդիպմանը: «Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայ կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում