Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի, Bild-ի, Whoscored.com-ի ու Der Westen-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Հոֆենհայմի» միջեւ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Goal.com-ն էլ նրան 5 հնարավորից տվել է 4 բալ, որին արժանացել են նաեւ Իլկայ Գյունդոգանն ու Լուկաշ Պիշչեկը:
Whoscored.com-ը հայ կիսապաշտպանին ընդգրկել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:
27-ամյա Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ «Բորուսիան» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով՝ մինչեւ 80-րդ րոպեն լինելով հաշվի մեջ հետապնդողի դերում:
Opta Sports-ի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 19 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ: Գոլային փոխանցումների ցուցանիշով նա լավագույնն է Եվրոպայի առաջատար առաջնություններում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:36 , 6 նոյեմբերի
12:04 , 6 նոյեմբերի
11:31 , 6 նոյեմբերի
11:02 , 6 նոյեմբերի 
10:34 , 6 նոյեմբերի
10:09 , 6 նոյեմբերի
09:55 , 6 նոյեմբերի
09:32 , 6 նոյեմբերի
09:06 , 6 նոյեմբերի
02:21 , 6 նոյեմբերի