18:22  ,  27 փետրվարի, 2016

Արմավիրի «Տորպեդոն» Երեւանում պարտվեց «Բանանցին»

«Բանանցը» փետրվարի 27-ին սեփական մարզաբազայում ընկերական խաղում մրցեց Երեւանում հավաք անցկացնող Արմավիրի «Տորպեդոյի» հետ: Վալերի Կարպինի թիմը պարտվեց նվազագույն հաշվով: «Բանանցի» հաղթական գոլը սկզբնամասում խփեց բրազիլացի Լաերսիոն:

Հիշեցնենք, որ ռուսական ակումբը երեւանյան հավաքը կավարտի մարտի 1-ին: «Տորպեդոյում» են հանդես գալիս հայ կիսապաշտպաններ Արմեն Համբարձումյանը եւ Ռոման Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով