22:10  ,  25 փետրվարի, 2016

Արաս Օզբիլիսը՝ «Ռայո Վալյեկանոյի» հերթական մարզմանը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մասնակցել է իսպանական «Ռայո Վալյեկանոյի» հերթական մարզմանը: 25-ամյա ֆուտբոլիստը շարունակում է բարելավել մարզավիճակը եւ առայժմ նորամուտը չի նշել Իսպանիայի Պրիմերան ներկայացնող թիմում:

Հիշեցնենք, որ Օզբիլիսի տրասնֆերային իրավունքը պատկանում է Ստամբուլի «Բեշիկթաշին», եւ նա վարձակալությամբ է հանդես գալիս «Ռայո Վալյեկանոյում»:

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» փետրվարի 27-ին կհյուրընկալվի «Բետիսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում