Իտալական «Նապոլիի» երկրպագուները գեղեցիկ ակցիա են կազմակերպել «Կարպիի» դեմ A Սերիայի 24-րդ տուրի խաղում, որում աջակցել են ֆրանսիացի պաշտպան Կալիդու Կուլիբալիին, գրում է Gazzetta dello Sport-ը:
Բանն այն է, որ «Նապոլիի» ու «Լացիոյի» միջեւ նախորդ տուրի խաղում հռոմեական ակումբի ֆանատները ռասիստական բնույթի արտահայտություններ էին արել սեւամորթ ֆուտբոլիստի հասցեին: «Կարպիի» դեմ խաղում «Նապոլիի» երկրպագուները ստադիոն էին եկել Կուլիբալիի դիմակներով:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Իտալիայի առաջնության առաջատարն է եւ պահպանում է 2 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսի» նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում