Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ակտոբեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս օրերին ղազախական ակումբը հավաք է անցկացնում Թուրքիայում եւ փորձարկում է մի շարք ֆուտբոլիստների:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարոյանը փորձաշրջան էր անցնում ղազախական «Իրտիշում», որի կազմում անցկացրեց մեկ ստուգողական խաղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում