Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դուբլի հեղինակ է դարձել «Ալ Ռաեդի» կազմում: Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Ռաեդը» հյուրընկալվել է «Ալ Իթիհադին» եւ պարտվել է 2:6 հաշվով:
Պիզելին աչքի է ընկել առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին եւ երկրորդ խաղակեսին ավելացված չորրորդ րոպեին՝ իրացնելով 11 մետրանոցը:
«Ալ Ռաեդը» 10 միավորով 12-րդ տեղում է, «Ալ Իթիհադը» 32 միավորով երրորդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում