15:50  ,  4 փետրվարի, 2016

Իբրահիմովիչը խաղակոշիկը դրել է թիմակցի գլխին

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Լորյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո խաղակոշիկը դրել է իր ակումբակից Ժան-Կեւին Օգյուստենի գլխին:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը գոլի հեղինակ էր դարձել այդ խաղում եւ 20 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում