14:58  ,  4 փետրվարի, 2016

Ֆյուրին մերժել է շեյխի՝ Կլիչկոյի հետ ռեւանշ մենամարտը զբոսանավի վրա անցկացնելու առաջարկը

Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին պատմել է ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ ռեւանշ մենամարտի նախապատրաստության մասին:

«Մենամարտ անցկացնելու տարբերականեր կան Քաթարում, Աբու Դաբիում, Դուբլինում Լոնդոնի «Ուեմբլիում» եւ Գերմանիայում: Մենք բանակցում ենք 5 ուղղություններով: Եղել է առաջարկ նաեւ Դուբայի շեյխերից մեկից, որը պատրաստ է 120 միլիոն դոլար վճարել մենամարտի համար: Նա ասաց, որ կարող է վաճառել մեկ միլիոն դոլար արժողությամբ 120 տոմս, սակայն չէր ցանկանում, որ մենամարտը ցուցադրվի հեռուստատեսությամբ: Այն պետք է անցկացվեր զբոսանավի վրա՝ առանց լրագրողների ու տեսախցիկների»,- Ֆյուրիի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերցի բռնցքամարտիկն այս տարի WBA, WBO, IBO չեմպիոնական տիտղոսների պաշտպանության պարտադիր ռեւանշ մենամարտ է անցկացնելու Վլադիմիր Կլիչկոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում