15:22  ,  24 հունվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիաների» միջեւ դերբիի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

27-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9.6 գնահատականի: Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է նրա ակումբակից Իլկայ Գյունդոգանը՝ 9 բալ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդցիները հաղթել էին 3:1 հաշվով:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News