14:39  ,  5 մարտի, 2012

Վարդան Մինասյան. Արաս Օզբիլիսի պոտենցիալն ավելի մեծ է

Սերբիայի եւ Կանադայի հետ ընկերական հանդիպումներից պարզ դարձավ, որ 3-4 նոր ֆուտբոլիստներ կարող են ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմում։

Այդ մասին այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող մամուլի ասուլիուսում հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Անդրադառնալով ընկերական հանդիպումներին՝ Մինասյանը նշեց, որ ինքը ստացավ շատ հարցերի պատասխաններ.

«Սերբիայի եւ Կանադայի հետ ընկերական հանդիպումների հիմնական նպատակն էր դիտարկել նոր ռեզերվ, որը կհամալրի ազգային հավաքականի կազմը։ Բացի այդ, հրարավորություն տրվեց խաղալ այն ֆուտբոլիստներին, ովքեր մինչեւ այս քիչ խաղային ժամանակ էին ստանում»։

Մարզիչըն նաեւ նշեց, թե ինչու Կանադայի հետ խաղացին առաջին կազմով, իսկ սերբերի հետ՝ երկրորդ։

«Մենք գիտեինք, որ Կանադայի հետ հանդիպումը վարկանշային էր։ Բացի այդ, խաղացողների զգալի մասը թիմին միացավ ավելի ուշ եւ նրանց մի փոքր հանգստանալու հնարավորություն տրվեց։ Փորձարկվեցին նոր ֆուտբոլսիտներ, եւ կարող եմ ասել, որ փորձարկումները մեծ մասամբ ստացվեցին։ Արազը Օզբիլիսը հեշտ մերվեց թիմին եւ հասկացա, որ նա կարող է մեծ օգուտ բերել մեր թիմին։ Չնայաց պետք է նշեմ, որ նրա պոտենցիալն ավելի մեծ է եւ նա կարող է ավելի լավ հանդես գալ»,- ասաց Վարդան Մինասյանը:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով