23:29  ,  22 հունիսի, 2012

Լոնդոն-2012. Միշել Օբաման կգլխավորի ԱՄՆ-ի օլիմպիական պատվիրակությունը

Հուլիսի 27-ին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, հայտնել է Սպիտակ տակ մամուլի ծառայությունը։

30-րդ Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը։
Լոնդոնը կդառնա առաջին քաղաքը, որը երրորդ անգամ կընդունի Օլիմպիական խաղերը։ Մեծ Բրրիտանիայի մայրաքաղաքը օլիմպիական մայրաքաղաք է եղել նաեւ 1908-ին եւ 1948-ին։

Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Միշել Օբամայի մասնակցությունն ուղղված է ԱՄՆ-ում սպորտի մասսայականացմանը եւ առողջ ապրելակերպի քարոզմանը։ Միշել Օբաման ստեղծել է Lets Move շարժումը, որն ունի նմանատիպ նպատակներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով