17:50  ,  22 հունիսի, 2012

Սիրիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը բրիտանական վիզա չի ստանա

Բրիտանական իշխանությունները հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել Սիրիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ գեներալ Մուաֆակ Ջումային, որը պետք է մասնակցի հուլիսի 27-ին մեկնարկելիք Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունը մերժումը պատճառաբանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ՝ գեներալի սերտ կապերի առկայությամբ։
Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող է բողոքարկել բրիտանական իշխանությունների որոշումը, հաղորդում է  BBC-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով