14:56  ,  22 հունիսի, 2012

Ուիմբլդոն. Շարապովայի առաջին մրցակիցը Ռոդիոնովան է

Թենիսի կանանց Ուիմբլդոնի մրցաշարը կմեկնարկի հունիս 25-ին:

Մրցաշարի առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովայի մրցակիցը կլինի Ավստրալիայի ներկայացուցիչ Անաստասիա Ռոդիոնովան: Երկրորդ ռակետ, բելառուս Վիկտորիա Ազարենկոն ուժերը կչափի ամերիկուհի Իրինա Ֆալկոնիի հետ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

«Ուիմբլդոն-2012»-ի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում