15:17  ,  18 դեկտեմբերի, 2015

«Ռեալի» նախագահն ընդունել է, որ «Բարսելոնան» ավելի լավ է խաղում

«Բարսելոնան» առաջատար չէ Forbes-ի ցուցակում կամ ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջինը չէ, բայց կատալոնական թիմն ավելի լավ է խաղում բոլոր մրցաշարերում, ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Մարզականան չափանիշով «Բարսելոնան» այժմ ավելի ուժեղ է: «Ռեալը» պետք է բարձրացնի իր խաղի ինտենսիվությունը: Այդ իմաստով կատալոնական ակումբը մեզնից առաջ է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն՝ հղում անելով Cadena Ser ռադիոկայանին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս տարի նվաճել է Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ռեալն» այս տարի ոչ մի տիտղոս չունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում