12:21  ,  18 դեկտեմբերի, 2015

Մեսին բաց է թողել «Բարսելոնայի» մարզումը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի մասնակցել «Բարսելոնայի» հերթական մարզմանը Ճապոնիայում, աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից առաջ, հաղորդում է mundodeportivo-ն:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք եզրափակիչում կատալոնական ակումբը կմրցի արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ: Մեսիի մասնակցությունը դեռ հաստատված չէ: Նա երիկամային ծակոցների պատճառով բաց էր թողել աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը: Մեսին շնորհավորել էր թիմին եւ հույս հայտնել, որ կկարողանա մասնակցել եզրափակիչին:

Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» ուրուգվայցի Լուիս Սուարեսի երեք գոլերի շնորհիվ 3:0 հաշվով պարտության էր մատնել Ասիայի ուժեղագույն ակումբ, չինական «Գուանչժոու Էվերգրանդին», որի մարզիչն է բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում