11:39  ,  22 հունիսի, 2012

NBA. Կոբի Բրայանտի մարզաշապիկն ամենավաճառվողն է

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մարզաշապիկը ամենավաճառվողն է: Նախորդ տարի 33-ամյա ամերիկացու ազգանուով մարզաշապիկն ամենաշատն է վաճառվել ամբողջ աշխարհում:

Երկրորդ տեղում է հայտնվել «Չիկագոյի» պաշտպան Դերիկ Ռոուսը: Լավագույն եռյակը եզրափակել է NBA-ի նորընծա չեմպիոն «Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով ճանաչվել է առաջնության լավագույն բասկետբոլիստ: «Բոստոնի» հարձակվող Քեւին Գարնետը չորրորդն է, իսկ «Օրլանդոյի» կենտրոնական Դուայթ Հովարդը՝ 5-րդը, հաղորդում է NBA-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով