11:06  ,  22 հունիսի, 2012

NBA. Լեբրոն Ջեյմսը՝ եզրափակիչի լավագույն խաղացող

«Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը ճանաչվել է NBA-ի եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ:
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Մայամին» հաղթեց «Օկլահոմային» եւ պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ NBA-ի չեմպիոն:

«Սա կյանքիս ամենաերջանիկ պահն է: Մեծ դժվարությամբ հասանք այս հաղթանակին: «Կլիվլենդից» հեռանալը բարդ որոշում էր ինձ համար, սակայն ես չեմ զղջում: Երազանքս իրականացավ: Ինչքան ժամանակ եւ ուժ ծախսեցինք չեմպիոնության համար: Կարեւորը, որ մենք բարձունքում ենք»,- Ջեյմսի խոսքը փոխանցում է NBA-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով