09:55  ,  15 դեկտեմբերի, 2015

Տեւեսը ճանաչվել է A Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կարլոս Տեւեսը Իտալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության վարկաճով ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող, գրում է Gazzetta dello Sport-ը:

Այս մրցաշրջանից առաջ արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխված Տեւեսը նաեւ ընդգրկվել է տարվա խորհրդանշական հավաքականում: Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Մասիմիլիանո Ալեգրին, որի գլխավորությամբ «Յուվենտուսը» դարձավ Իտալիայի չեմպիոն եւ հասավ մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում