09:23  ,  22 հունիսի, 2012

«Մայամին»՝ NBA-ի չեմպիոն

«Մայամին» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն:

Եզրափափկիչ շարքի 5-րդ խաղում Ֆլորիդայի թիմը սեփական խաղահրապարակում 121:106 հաշվով առավելության հասավ «Օկլահոմայի» նկատմամբ: Շարքի հաշիվը դարձավ 4:1՝ հօգուտ «Մայամիի»:

Եզրափակիչ խաղի ամենաարդյունավետտ խաղացողն էր «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը, ով վաստակեց 32 միավոր: «Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը հավաքեց 26 միավոր:

Նախորդ անգամ «Մայամին» NBA-ի չեմպիոն էր հռչակվել 2005/2006թթ. մրցաշրջանում՝ եզրափակիչում 4:2 հաշվով հաղթելով «Դալասին»:

NBA.եզրափակիչ, 5-րդ հանդիպում

«Մայամի» - «Օկլահոմա» - 121:106 (31:28, 28:23, 36:22, 26:35)

Շարքի հաշիվը՝ 4:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով