15:12  ,  7 դեկտեմբերի, 2015

Կասորլան վիրահատվել է եւ չի խաղա 4 ամիս

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան ենթարկվել է ծնկի վիրահատության, գրում է Daily Mail-ը։

Վիրահատությունը հաջող է անցել, իսկ նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 4 ամիս։

Հիշեցնենք, որ Կասորլան վնասվածք էր ստացել «Նորվիչի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում, սակայն մնացել էր խաղադաշտում, քանի որ «Արսենալն» արդեն կատարել էր 3 փոփոխություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում