Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Վոլֆսբուրգի» միջեւ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա կիսապաշտպանն արժանացել է 9.4 գնահատականի: Հանդիպման երկրորդ լավագույն ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն է, որը ստացել է 8.4 միավոր:
Հիշեցնենք, որ Վոլֆսբուրգում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել 90 րոպե եւ կատարել 2 գոլային փոխանցում՝ հաղթանակ պարգեւելով «Բորուսիային»: Դա նրա 8-րդ եւ 9-րդ գոլային փոխանցումներն էին Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 5 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի 
16:53 , 27 նոյեմբերի
16:19 , 27 նոյեմբերի
15:45 , 27 նոյեմբերի
15:02 , 27 նոյեմբերի
14:40 , 27 նոյեմբերի