15:30  ,  29 նոյեմբերի, 2015

Կլիչկոյին հաղթելուց հետո Թայսոն Ֆյուրին ռինգում կատարել է Aerosmith-ի երգը

Բրիտանացի Թայսոն Ֆյուրին պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնական տիտղոսները նվաճելուց հետո ռինգում կատարել է Aerosmith խմբի «I Don't Want To Miss A Thing» երգը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի բազմաֆունկցիոնալ ստադիոնում նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում 27-ամյա Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում