15:42  ,  27 նոյեմբերի, 2015

Օզբիլիսը մարզվում է ընդհանուր խմբում, Մովսիսյանը՝ դեռ ոչ (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակը» նոյեմբերի 27-ի առավոտյան անցկացրել է հերթական մարզումը՝ պատրաստվելով Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը:

Ընդհանուր խումբ է վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հաղորդում է մոսկովյան ակումբի կայքը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:

«Ռուբին» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում