Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ղազախական «Աստանան» տանը ոչ ոքի խաղաց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Ղազախական ակումբը մոտ էր Չեմպիոնների լիգայում առաջին հաղթանակը տանելուն, սակայն չպահպանեց 2 գոլի առավելությունը: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
«Բենֆիկան» 10 միավորով C խմբի առաջատարն է, իսկ «Աստանան» ունի 3 միավոր: Խմբի մյուս խաղում կհանդիպեն 7 միավոր ունեցող Մադրիդի «Աթլետիկոն» ու 4 միավոր վաստակած Ստամբուլի «Գալաթասարայը»:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
C խումբ
«Աստանա» (Ղազախստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:2
Պատրիկ Տվումասի, 19, Մարին Անիչիչ, 31 – Ռաուլ Խիմենես, 40, 72
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 23:45-ին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում