12:09  ,  21 հունիսի, 2012

«Գազպրոմի» գլխավոր մենեջեր. Արշավինին պետք է վտարել Ռուսաստանից

«Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը հայտարարել է, որ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Արշավինին վերջին հայտարարությունների համար պետք է վտարել երկրից:

«Արշավինին պետք է վտարել երկրից: Ռուսաստանի քաղաքացին չի կարող այդպես վերաբերվել իր երկրի մարզական պատվին»,- Գոլուբեւի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի երրորդ տուրում հույներից կրած պարտությունից հետո Արշավինը հայտարարել էր. «Եթե մենք չենք արդարացրել ձեր սպասելիքները, ապա դա ձեր խնդիրն է»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով