Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 20-ին տեղի կունենա 7-րդ տուրը: Հայաստանի հավաքականը կհանդիպի Լեհաստանի թիմին: Հայ գրոսմայստերները սպիտակ խաղաքարերով հանդես կգան երկրորդ ու չորրորդ խաղատախտակների վրա:
Կանանց Հայաստանի հավաքականի 7-րդ մրցակիցն Ադրբեջանի թիմն է:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը թիմային 8 միավորով բաժանում է 4-10-րդ տեղերը, իսկ կանանց թիմն ունի 7 միավոր եւ բաժանում է 9-13-րդ տեղերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում