ԵԱ-2015. Հայաստանի թիմերի մրցակիցները 7-րդ տուրում

09:38   20 նոյեմբերի, 2015

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 20-ին տեղի կունենա 7-րդ տուրը: Հայաստանի հավաքականը կհանդիպի Լեհաստանի թիմին: Հայ գրոսմայստերները սպիտակ խաղաքարերով հանդես կգան երկրորդ ու չորրորդ խաղատախտակների վրա:

Կանանց Հայաստանի հավաքականի 7-րդ մրցակիցն Ադրբեջանի թիմն է:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը թիմային 8 միավորով բաժանում է 4-10-րդ տեղերը, իսկ կանանց թիմն ունի 7 միավոր եւ բաժանում է 9-13-րդ տեղերը:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։