21:14  ,  19 նոյեմբերի, 2015

Իսպանիան ու Պորտուգալիան ցանկանում են միավորել ֆուտբոլային առաջնությունները

Պորտուգալիայի եւ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ղեկավարները Մադրիդում կայացած բանակցություններում քննարկել են երկու երկրների ակումբների մասնակցությամբ Իբերիական լիգա ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է abola-ն։ Հանդիպմանը մասնակցած պատվիրակությունները գլխավորել են լիգաների նախագահները։

Մրցաշարի անցկացման ձեւաչափի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռ չի եղել։

Գլխավոր հարցը վերաբերում է միասնական մրցաշարում երկրների ներկայացվածության եւ եվրագավաթային մրցաշարերի ուղեգրերի բաշխման սկզբունքներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում